«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախատոնական թանկացումները հասնում են գագաթնակետին

Նախատոնական թանկացումները հասնում են գագաթնակետին
29.12.2013 | 15:46

Ամանորյա թանկացումները թեև վաղուց էին սկսել, սակայն տարվա վերջին 2-3 օրերին դրանք հատկապես ակնառու են բանջարեղենի ու մրգերի վրա։ Մասնավորապես, վարունգը շուկայում և սուպերմարկետներում հասել է 10 հազար դրամի։ Ճիշտ է, կարելի նաև 1500 դրամով էլ վարունգ գտնել, սակայն դա երևի ուտելու բան չի լինի։ Աստղաբաշխական թվերի է հասել կանաչին։

Երկու օր առաջ մեկ կապ կանաչին 500 դրամ էր (թեև պայմանականորեն ենք մեկ կապ ասում, քանի որ կապի հաստությունն ընդամենը մեկ մատնաչափ է)։ Այսօր արդեն այդ կապը 1000 դրամի սահմաններում է։ Ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ առնում են։

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ